Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները
Հայաստանի եւ Ռումինիայի կրթության նախարարությունների, ինչպես նաեւ Բուխարեստի համալսարանի եւ Հայաստանի դեսպանության համակարգված ջանքերի շնորհիվ 2012-ի փետրվարից Բուխարեստի համալսարանում վերսկսվեցին հայերեն լեզվի դասընթացները, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել համալսարանի ուսանողների մոտ:
Հայոց լեզվի դասավանդումը ներառնված է Բուխարեստի համալսարանի դասական բանասիրության, արդի հունարենի եւ հունգարագիտության, հրեական եւ ռոմանական ուսումնասիրությունների ֆակուլտետի շրջանակում: Դասընթացը վարում է մանկավարժական գիտությունների դոկտոր, Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի դասախոս Աիդա Մարկոսյանը: