“Ժառանգություն”-ից վիրավորված` հեռանում են
“Ժառանգություն” կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը վիրավորված է կուսակցությունից եւ մտադիր է լքել այն: Փաստորեն նաեւ, չի մասնակցի քարոզարշավին: Սա անձնական խնդիր չէ, եւ ըստ Հակոբյանի, ինքը իր անձնականը չէր դարձնի հրապարակային:
Տիկին Կարինեն դեմ չէ, որ ընտրացուցակներում լինեն երիտասարդներ, բայց գտնում է, որ նրանք իրենց հայացքներով պետք է որ հայտնի լինեն հանրությանը: Տիկին Հակոբյանի խոսսքով, խորհրդարանը փորձադաշտ չէ, որ գնան, տեղ հասնեն ու հետո պարզվի, որ այդ մարդիկ ազնիվ են, թե ոչ:
“Ո՞ւմ համար են ճանապարհ հարթում, ո՞վքեր են վաղը որոշելու մեր երկրի բախտը: Սա դաշինք չէ, որովհետեւ ես գիտեի դաշինքի անդամներին, գիտեի “Ժառանգության” անդամներին եւ գիտեի հասարակական քաղաքացիական սպեկտրում այն մարդկանց, ում մենք ճանաչում եւ հարգում ենք, եւ ես այդպիսին էի պատկերացնում այդ ցուցակը: Բայց անակնկալ էր այդ ցուցակը եւ՛ ինձ համար, եւ՛ շատերի”,-ասաց Կարինե Հակոբյանը: