12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Արմեն Մարտիրոսյանը փարիսեցի անվանեց կեղծ-ընդդիմադիրներին

Կոալիցիոն  իշխանությունները մինչեւ հիմա ժողովրդի հացն էին խլում, հիմա էլ փորձում են ընդդիմության հացը խլել: Քիչ առաջ ԱԺ ամբիոնից  նման հայտարարություն արեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ  “նրանց ելույթները ընդդիմադիր ուժերի հատընտիրներ են հիշեցնում”:

Արմեն Մարտիրոսյանն ԱԺ հայտարարությունների ժամին ասաց, որ այդ ելույթներն արվում են այնիպիսի պաթոսով, որ նույնիսկ ինքն է շփոթվում, “գուցե նրանք ընդդիմություն են եղել”:

“Ժառանգության” պատգամավորը հայտարարեց, որ թիրախը ճիշտ է ընտրված, ընդդիմադիր հատվածը, նրա խոսքով, այսօր Հայաստանում 80 տոկոս է կազում:

”Ինչո՞ւ եք ցանկանում  մոռացության մատնել ձեր կատարած մեծ աշխատանքը մեր հայրենակիցների աղքատացման ուղղությամբ, ինչո՞ւ չեք ցանկանում հիշել, ինչպե՞ս եք իրավազրկել նրանց, դարձրել գործազուրկ, սպանել հավատը վաղվա օրվա նկատմամբ, թե կարծում եք, որ մեր քաղաքացին մոռանալու է ձեր կոալիցիոն իշխանությունների կատարած բռնությունները, սեփականության խլումը, փոքր ու միջին բիզնեսը խեղդամահ անելը, անզուսպ գնաճը այս հինգ տարիներին:

Ոչ, ոչ ոք չի մոռացել այն, ինչ դուք արեցիք մեր քաղաքացիների հետ: Չփորձեք անգամ չքմեղանալ”,-շարունակեց Արմեն Մարտիրոսյանը:

Արմեն Մարտիրոսյանը խոսեց անարդար դատարանների, հանրային գերակա շահի անվան տակ սեփականության օտարման եւ այլնի մասին: “Կարող եք մխիթարվել, որ ձեր ներկա պավածքը նոր չէ աշխարհում, այն արձանագրված է նաեւ Ավետարանում` փարիսեցիության անվամբ, բայց քրիստոնեավայել է նաեւ մեղքերն ընդունելը, ուստի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական, ՕԵԿ-ական հարգարժան ներկայացուցիչներ ընդունեք ձեր մեծ մեղավորությունը եւ մասնակցությունը երկրի այս աղետալի վիճակն ստեղծելու հարցում: Այդ ժամանակ մեր հայրենակիցները հնարավոր է ներեն ձեզ, փոխվեք, որ հավատան”,-եզրափակեց նա:

Պատգամավորի այս հայտարարությունը, թերեւս ամենից շատ ուղղված էր ԲՀԿ-ին, որի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ նորեկ անդամ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` համագումարին հնչած ելույթները ընդգծված ընդդիմադիր երանգներ ունեին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ