Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում մեկնարկել են կանաչապատման աշխատանքները
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկել են Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածում գտնվող ‘Մոր եւ մանկան առողջության պահպանման’ ԳՀԿ-ի հարակից պուրակի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքները:
Նախագծի համաձայն պուրակի միջանկյալ երկու կողմերով անցնելու են ասֆալտապատված լայն ճեմուղիներ` եզրագծված ծառաշարերով եւ կանաչ սիզամարգերով: Այդ նպատակով կվերանորոգվեն տարածքի միջնամասի կանաչ գոտու եզրաքարերը եւ աստիճանահարթակները: Հետիոտների հանգստի ապահովման համար կտեղադրվեն հարմարավետ նստարաններ, նաեւ աղբամաններ: Տարածքը կապահովվի նաեւ գիշերային լուսավորությամբ:
Դենդրո նախագծի իրականացման համար պուրակում արդեն սկսվել են ոռոգման ցանցի անցկացման աշխատանքները: Զուգահեռաբար նախապատրաստական աշխատանքներ են տարվում կանաչապատման, ծաղկապատման եւ պուրակի ընդհանուր ձեւավորման ուղղությամբ:
Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից