Ռոբերտ Քոչարյանը տուրի՞ստ. Հրապարակ
Ըստ “Հրապարակ” օրաթերթի, մինչ տարբեր լրատվամիջոցներ մեծ իմաստ են դնում Ռոբերտ Քոչարյանի բոլոր քայլերի մեջ եւ նրա տեղաշարժերին աշխարհաքադաքական բացատրություններ տալիս, պարզվել է, որ դրանց մեծ մասը շատ առօրեական են: “Ասում են, որ վերջին շրջանում նա խիստ տարվել է ինտերնետով եւ ամբողջ օրն անցկացնում է համակարգչի առաջ:
Կարդում է, փնտրում, ծանոթանում աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող իրադարձություններին եւ նորույթներին: Երբ իրեն առավել հետաքրքրող բան է գտնում` տեսարժան վայր, նորույթ, իր, որը կարելի է դիտել կամ ձեռք բերել, անմիջապես ուղեւորվում է աշխարհի այդ կետը: Մեր մեծահարուստ տուրիստը, ասում են, հենց ինքն է ապահովում իր տեղաշարժը` տոմսեր պատվիրում, հյուրանոց բրոնյա անում եւ այլն: Քանի որ փողի խնդիր չկա, ամեն ինչ լուծելի է ու հասանելի”,-գրում է թերթը: