25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սեյրան Օհանյանը Նյու-Յորքում ներկայացրել է տարածաշրջանային զինաթափման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները

Մարտի 21-22-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում գտնվում էր Նյու Յորքում:

Այցի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Անգելա Քեյնի հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են հակաահաբեկչության ռազմավարության, սովորական զինատեսակների, այդ թվում` Զենքի առեւտրի պայմանագրի, ռազմական ծախսերի եւ բյուջեի, փոքր զենքի եւ թեթեւ սպառազինության անօրինական վաճառքի կանխարգելման եւ վերացման, ինչպես նաեւ տարածաշրջանային զինաթափման հարցերի առնչությամբ Հայաստանի մոտեցումները: Երկուստեք կարեւորվել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի ներքո ազգային զեկույցների պարբերաբար ներկայացման եւ զինաթափման հարցերով համաժողովներին հայկական կողմի ակտիվ մասնակցության հարցերը:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի պետի պաշտոնակատար Դմիտրի Տիտովի եւ նույն դեպարտամենտի քաղաքականության եւ ծրագրավորման վարչության պաշտոնատարների հետ համատեղ աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության, ինչպես նաեւ հումանիտար ականզերծման կարողությունների զարգացման եւ այդ ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ՊԲ լրատվական ծառայությունից

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ