Որոշել են սարքել իրար գլխի
“Ես կոչ եմ անում “Ժառանգության” անդամներին որեւէ տոն չտալ այն հիստերիային, որը բարձրանում է թիվ 7 ընտրատարածքում “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրման փաստի հետ: Թողեք, բոլորը տապակվեն իրենց թավայի մեջ, իրենց յուղով:
Չիջնեք այդ մակարդակին, խնդրում եմ”,- “Ֆեյսբուքի” իր պատին գրել է ԱԺ “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:
Ի պատասխան` Զորիկ Գալստյանը նկատել է. “Չկա առավել վնասակար հասկացություն քան միասնությունն է , քաղաքական կուսակցությունները պիտի կռվեն և ոչ սիրեն իրար”:
Օգտատեր Գոռ Հովակիմյանը պատգամավորի գրառմանն այսպես է արձագանքել. “Ցավ եմ ապրում ելնելով միայն այն հանգամանքից, որ հոգու խորքում եղած նունիսկ այն տեսականորեն հնարավոր հանգամանքը, որ կարող է գոնե այս անգամ գործարարաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչը չհաղթի` ուղղակի հօդս ցնդեց:
Անկախ այն հանգամանքից թե ով առաջինը կառաջադրվեր ինձ համար ողջունելի էր, ինչը չեմ կարող ասել երկրորդի մասին: (Ի դեպ խոսքս վերաբերվում է բոլոր ընտրատարածքներին): Փաստ է մնում այն, որ այսօր ընդհանրության բացարձակ պակաս կա ընդդիմական կուսակցությունների և ներկայացուցիչների միջև: Վերջնականորեն համոզվեցի, որ համագործակցությունը անհնար է:”
Մեսրոպ Գրիգորյանը հետևյալ կերպ է պատասխանել Ստյոպա Սաֆարյանին. “ Պարոն Սաֆարյան մեր “ընդդիմության” միասնությունը ինձ հիացնում է: Որոշել եք այնպես սարքել իրար գլխին, որ այս խորհրդարանում ԲՀԿ-ից եւ ՀՀԿ-ից բացի այլ քաղաքական ուժ չհայտնվի: Աստված պատժել է մեր ազգին եւ նրան պարգեւել իշխանությունից շատ ավելի անխելք “ընդդիմություն”: Մի՞ թե Ձեր համար պարզ չի, որ մեր ազգը հիասթափվել է բոլորիցդ”:
Գևորգ Դարբինյանն էլ նշում է, թե ավելի մեծ կարծիքի էր պատգամավորի մասին. “ Ինչ թվում է արդեն որ դուք անհույս սադոմազոխիզմով էք զբաղվում` պատեհ անպատեհ լիակատար պաշտպանության տակ առնելով Հովհաննիսյանի անտրամաբանական, իսկ միգուցե շատ տրամաբանական քայլերը: Սա ինքնահարգանքի հետ կապված պրոբլեմի արդյունք է, թե անսահման Ռաֆֆիասիրության”:
“ Ես չեմ բացառում, որ Ն.Փաշինյանի եւ Րաֆֆի Հովհանիսյանի ինքնառաջադրումները թիվ 7 ընտրատարածքում լինի պատահականություն: Չեմ բացառում նաեւ, որ հնարավոր է կոմպրոմիսային լուծում ընտրատեղամասերում` Ժառանգության եւ ՀԱԿ-ի ձայները չփոշիացնելու համար: Համենայն դեպս ես այդպես եմ մտածում”,-նկատել է Վարդգես Գասպարին:
Հիշեցնենք, նախօրեին թիվ 7 ընտրատարածքում առաջադրվեցին “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ով անակնկալ համարեց “Ժառանգության” առաջնորդի առաջադրումը, հասցեագրված որակումներ հնչեցնելով: “Ժառանգության” արձագանքը չուշացավ: Այսպիսով, քարոզարշավը դեռ չմեկնարկած` ընդդիմությունը հնամաշ “տվայտանքների” մեջ ընկավ:
Ի դեպ, այս նույն ընտրատարածքում աաջադրվել է նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանը: