Առաջինն ուղեւորվեցին Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանը /վիդեո/
Երեւանում կանոնավոր ուղեւորափոխադրումների գործընթացը բարելավելու նպատակով Հայաստանի եւ Չինաստանի միջկառավարական համագործակցության շրջանակներում, Չինաստանի մայրաքաղաք Պեկինից ներկրված 249 ավտոբուսներից 80-ն այսօր` մարտի 24-ից արդեն սպասարկելու են Երեւանի բնակիչներին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:
Նրա խոսքով, 80 ավտոբուսներ սպասարկելու են 6 երթուղիներ եւ միայն ասօր նրանք քաղաքացիների համար կլինեն անվճար:
Նշենք, որ ներկրվածավտոբուսները, որոնք այս պահին շարված են Հանրապետության հրապարակում սպասարկելու են 3, 22, 28, 38 եւ 54 համարի երթուղիները:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պտույտ գործեցին ներկրված նոր ավտոբուսներով` Հանրապետության եւ Շահումյան հրապարակներով:
Ընդհանուր 45 ուղեւոր տեղատարողությամբ, 22 նստատեղով այս ավտոբուսները համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսի միջնամասի հարթակը նախատեսված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Դիզելային հզոր շարժիչներով այս ավտոբուսները հեշտ կառավարման եւ արագ տեղաշարժվելու շնորհիվ նաեւ հնարավորինս կբեռնաթափեն Երեւանի ուղեւորատար տրանսպորտային հոսքերը, ինչի վերաբերյալ տրանսպորտի վարչության պետը նշեց, որ կխոսեն մայիսին, երբ երթուղիների վերաբերյալ մրցույթները հայտարարվեն:
249 ավտոբուսների` Չինաստանի նվերի արժեքը կազմել է 4,53 մլրդ դրամ:
http://youtu.be/c8m2GWpFt5c