Եթե հասցեական ասեն, պատասխան կստանան. Նաիրա Զոհրաբյան
“Բոլոր մեկնաբանությունների համար դիմեք Վարդան Բոստանջյանին: Ցուցակի պատասխանատուն ես չեմ: Ես ցուցակի հետ կապված որեւէ հարցի պատասխանելու համար ոչ լիազորություն, ոչ իրավասություն, ոչ էլ տեղեկություն ունեմ”,-Henaran.am-ին ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ԲՀԿ համամասնական ցուցակում Վարդան Բոստանջյանի բացակայությանը:
Հիշեցնենք, որ պատգամավորը, ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկությունների, ցուցակում տեղ չի գտել վերջին շրջանում իր արած հայտարարությունների համար, մասնավորապես հայտարարելու, թե Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին նախագահական ընտրություններին չսատարելու պատճառ չունի:
Նաիրա Զոհրաբյանին մեկնաբանել է նաեւ ԱԺ հայտարարությունների ժամին “Ժառանգության” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի վերջին հայտարարությունը, որտեղ նա կոալիցիոն երեք ուժերին մեղադրեց “ընդդիմության հացը խլելու” մեջ եւ կեղծ ընդդիմադիրներին փարիսեցի անվանեց` հիշեցնելով նրանց ունեցած դերը Հայաստանի սոցիալ-տնտեսական ներկա իրավիճակի մեջ:
“Ես չգիտեմ Արմեն Մարտիրոսյանն ում նկատի ուներ: Ես չեմ կարող մեկնաբանել մի բան, որը ես չեմ լսել:
Եթե Արմեն Մարտիրոսյանը կոնկրետ մեղադրանք կունենա ԲՀԿ վերաբերյալ, անպայմանորեն կպատասխանենք: Երբ ասվի հասցեական, ով ուզում է լինի, հստակ պատասխանի կարժանանա”,-ասել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ կոալիցիոն ուժերից ԲՀԿ-ն իր համագումարում սուր քննադատության ենթարկեց երկրի սեցիալ-տնտեսական վիճակը: Այս կապակցությամբ Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ՓՀԿ համագումարում մտահոգություններ են հնչել երկրում առկա խնդիրների վերաբերյալ. “Եթե մենք հիմա փորձենք աչք փակել եւ չխոսել, օրինակ, արտագաղթի մասին, դրանից այդ խնդիրը չի լուծվեու:
Խնդիրների մասին պետք է խոսել բաց եւ հրապարակային”: Ինչ վերաբերվում է մեր դիտարկմանը, թե խորհրդարանում աշխատելու տարիներին ԲՀԿ-ն մշտապես կողմ է քվեարկել բոլոր կարեւոր նախագծերը, այդ թվում եւ բյուջեն , Նաիրա Զոհրաբյանն ասել է.
”ԲՀԿ-ն կողմ է քվեարկել այն նախագծերին, որոնք հարմար է գտել: Ընդամնեը վերջերս “Կանխիկ գործառնությունների մասին” նախագծի քվեարկությունն էր, որտեղ սկզբունքային առարկություններ է ունեցել իր կոալիցիոն գործընկերների հետ եւ հայտնել է իր դիրքորոշումը իր քվեարկությամբ”:
Նաիրա Զոհրաբյանն հավելել է, թե ԲՀԿ-ն ԲՄՁ-ին առնչվող բազմաթիվ նախագծեր է ներկայացրել, որոնցից վերջինը կառավարության կողմից մերժվել է: Ինչ վերաբերվում է դիտարկմանը, թե ԲՀԿ-ական նախարարն, օրինակ, սոցիալական ոլորտի պատասխանատուն է, Նաիրա Զոհրաբյանն ասել է. “Եկեք ոլորտային ճյուղերի չբաժանենք, մենք խոսել ենք երկրում տիրող ընդհանուր խնդիրների մասին : ԲՀԿ-ն իր մասով իր չափ պատասխանատվությունից երբեք չի խուսափել”: