07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՄ-ն տարածքային ամբողջականության սկզբունքը կարող է այլասերե՞լ

1993թ ընդունված ԵՄ փաստաթղթով Ադրբեջանը փորձում էր Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ: ԵՄ-ն էր, որ դեռ 1987թ-ին խոսեց հայոց ցեղասպանության մասին, եւ նույն ԵՄ-ն էր որ չտեսնելու տվեց այն, որ այդ ցեղասպանությունը շարունակվեց նաեւ Բաքվում: Այս մասին Henaran.am-ի  հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը` մեկնաբանելով  մոտ մեկ ամիս հետո ԵԽ կողմից  քննարկվելիք այն փաստաթուղթը, որն անդրադառնում է  Հարավային Կովկասին վերաբերող հարցերին` ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիային ԵՄ-ով փոխարինելու հեռանկարին եւ հավանականությանը:

Քաղաքագետի խոսքով` ԵՄ հակամարտությունների կարգավորման սկզբունքների հիմքում ընկած է միջազգային իրավունքը, եւ Ադրբեջանը ճանաչվել է Եվրոպայի կողմից զավթած, իրեն չպատկանող  տարածքներով :

‘Հարց է ծագում ԵՄ-ն իրեն հավատարիմ է մնալու, քննարկելու է արդյոք ԼՂՀ տարածքային ամբողջականության հարցը , թե մեխանիկորեն կկիրառի այդ սկզբունքը  ու դրանով իսկ  կայլասերի տարածքային ամբողջականության սկզբունքը` կայունության գործիքից այն վերածելով զավթման գործիքի’,- նշեց Ալեքսանդր Մանասյանը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ