22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը նամակ է հղել ԱԺ նախագահին` Սամվել Ալեքսանյանն անգործունակ է՞

ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին նամակ է հղել, որտեղ ասվում է, որ թիվ 7 ընտրատարածքի “ԱԺ պատգամավոր համարվող Սամվել Ալեքսանյանը” 4-րդ գումարման ԱԺ նիստերի բոլոր տասը հերթական նստաշրջանների քվեարկությունների կեսից ավելիին  բացակայել է : Նա նշել է, որ  ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, Ալեքսանյանը առնվազն տասը անգամ պետք է զրկվեր պատգամավորական մանդատից, ինչը տեղի չի ունեցել:

“Եթե չի զրկվել, նշանակում է, որ վերջին հինգ տարվա ընթացքում անաշխատունակ է եղել , ներկայացրել է անաշխատունակության թերթիկ կամ ԱԺ նախագահը նրա բացակայությունը համարել է հարգելի որեւէ այլ պատճառով”,-հայտարարեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը պահանջում է ԱԺ նախագահից իրեն ներկայացնել այն հիմքերը, որոնց ուժով Սամվել Ալեքսանյանի բացակայությոնները անհարգելի չեն համարվել: Նամակում նշվում է, որ այստեղ հնարավոր են կոռուպցիոն ռիսկեր, որոնց մտադիր է օրենքով նախատեսված կարգով ընթացք տալու:

“ԱԺ չորրորդ գումարման աշխատանքներից բացակայած պատգամավորների հարցը կարեւոր նշանակություն ունի, եւ հանրությունը պետք է ստանա այն հարցի պատասխանը, թե ինչու չեն զրկվել մանդատից: Եթե այդ մարդիկ ունեն խրոնիկ հիվանդույթյունը, որը հինգ տարի բուժում է հարկավոր, ուրեմն հանրությունը պետք է իմանա, որ առաջադրվել են այնպիսի մարդիկ որոնք առողջական խնդիրներ ունեն եւ ի վիճակի չեն կատարել իրենց պարտականությունները”,-շարունակեց Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ գրության մեջ Ալեքսանյանի անունն է նշված, բայց պետք է հետամուտ լինել այլ պատգամավորների հարցերը եւս` ովքեր նման կարգավիճակում են: “Ինձ հայտնի են երկու պատգամավորներ, ովքեր յոթանասունհիգ եւ ավելի տոկոս բացակայել են նիստերից որեւէ անգամ ելույթ չեն ունեցել,, կառավարությանը հարց չեն տվել, բայց ՀՀԿ-ն նրանց նորից առաջադրել է: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք օրենսդիր մարմնի նկատմամբ : ՀՀԿ-ն իր առջեւ խնդիր է դրել ոչ միայն բարձրացնելու, այլ կներեք պլինդուզ մակարդակից ցածր իջեցնելու ԱԺ դերը”,-հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ խոսքը թիվ յոթ եւ թիվ մեկ ընտրատարածքում առաջադրվածների` Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Հայրապետյանի մասին է: Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ական  Հարություն Փամբուկյանին, որը նրա խոսքով, ոչ միայն չի մասնակցել ԱԺ աշխատանքներին, այլեւ ըստ մամուլի հրապարակումների, չորս տարի շարունակ չի բնակվել ՀՀ-ում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ