06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ին կարգախոս պետք չէ՞

“Մենք որեւէ խնդիր չունենք ուշացնելու եւ տեսականորեն կարող ենք անգամ կարող չունենալ էլ: Իսկ ֆորմալ առումով գրանցվա՞ծ են բոլոր կուսակցութունները: Քարոզարշավը սկսում է ապրիլի ութից եւ դու քո կարգախոսները օգտագործելու ես հենց այդ ժամանակ”,-այսօր Henaran.am -ին  ասել է ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի կարգախոսին:

Ինչպես հայտնի է, խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական հիմնական ուժերն արդեն հրապարակել են իրենց կարգախոսները, որոնցով ներկայանալու են ընտրողների:

Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններում  Տեր-Պետրոսյանի կարգախոսն էր` “Հաղթելու” ենք:

ՀԱԿ-ը, իչպես հայտնի է,  նշում է, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածելու է նախագահական ընտրությունների առաջին փուլի, նշանակում է արդյոք սա, որ ՀԱԿ-ը 2013թ. նախագահական ընտրություններին իր թեկնածուն կունենա:  Henaran.am -ի  այս հարցին Արամ Մանուկյանը պատասխանել է.”Դուք շատ առաջ գնացիք, սպասեք էս առաջին փուլը անցնեք, նոր: Կարող է էս փուլը դառնա նախագահականի առաջին փուլ”:

Արամ Մանուկյանին նաեւ խնդրեցինք մեկնաբանել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի այն դիտարկումը, թե ընդդիմության տարբեր թեւերի միջեւ պայքարը  Լեւոն Տեր-Պետրոսյանի ժառանգությանը տիրանալու կամ ”գլխավոր ընդդիմադիր”-ի տիտղոսին արժանանալու համար է:

”Ես այդպիսի քաղաքագետ չեմ ճանաչում եւ  այդպիսի վերլուծություն չգիտեմ”,-ի պատասխան նշեց Արամ Մանուկյանն, հավելելով.”Լեւոն Տեր- Պետրոսյանը այսօր  Հայաստանում ամենաակտիվ, ամենահեռանկարային, ամենալուրջ քաղաքական գործիչն է”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ