11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Ջհանգիրյանը “սադրիչ” համարեց Henaran.am-ի հարցը

‘’Ես շտաբի պետ չեմ, ՀԱԿ նախընտրական շտաբի պետը Լեւոն Զուրաբյանն է , եթե խնդիրներ կան` իրեն զանգահարեք’’,- այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ իրավական հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով մամուլում շրջանառվող այն լուրերին, թե  ՀԱԿ շտապի պետի պարտականություններն, ըստ հավանականության, դրվելու է Գագիկ Ջհանգիրյանի վրա:

Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը Հայաստանի նախկին զինվորական դատախազն է և պաշտոնաթող է եղել 2008-ի մարտյան հայտնի դեպքերից հետո:

Սպասվում էր, որ գալիք խորհրդարանական ընտրություններում նա մեծամասնական ընտրակարգով կառաջադրվի, սակայն նա զբաղեցրեց Հայ Ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակի 9-րդ տեղը:

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարվեց մեկնաբանել դիտարկումը, թե ՀԱԿ վականիշը գնալով ընկնում է` համարելով դա սադրիչ հարց:

‘’Ես կարծում եմ, որ եթե իրականում Հայաստանում տեղի ունենան ազատ եւ արդար ընտրություններ, ՀԱԿ-ը ճնշող մեծամասնություն կզբաղեցնի մեր ԱԺ-ում’’,- համոզմունք հայտնեց նա:

Այն հարցին, թե ինչպես է գնահատում իր եղբոր` Վարդան Ջհանգիրյանի շանսերը, ով առաջադրված է մեծամասնական ընտրակարգով 23-րդ ընտրատարածքում, ՀԱԿ իրավական ծառայության համակարգողն ասաց.’’ Ես դա չեմ կարող ասել,  դեռ նոր է սկսվում ամեն ինչ, դեռ քարոզարշավ չի սկսվել: Երբ կսկսվի քարոզարշավը, մենք էլ մեր աշխատանքը կկատարենք, հետո կգնահատենք’’:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ