20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

“Կուշտը նստել ա սովածի դարդն ա լացում” … Վարդան Այվազյանի խորհուրդը Անուշ Սեդրակյանին

Այսօր ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը “Ազատ դեմոկրատներ”-ի փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ բանավեճի ժամանակ հայտարարեց թե “դուխի հարց է”`  “Ժառանգությունն” ու Ազատ դեմոկրատները“ ոչ թե դաշինքով, այլ միասնական ցուցակով են գնում ընտրություններին ու հավելեց, թե  նրանք վախեցան  7 տոկոսի շեմից: Անուշ Սեդրակյանն ընդդիմախոսին հակադարձեց` “մենք 20 տոկոս ենք ակնկալում”:

Վարդան Այվազյանն էլ պատասխանեց.”Ակնկալեք, ակնկալում եք, միանգամից 50 տոկոս ակնկալեք, ով է ձեզ խանգարում”: Անուշ Սեդրակյանը ակնարկեց ՀՀԿ-ին,  Այվազյանն էլ արձագանքեց` բոլորը ՀՀԿ-ի դեմ են պայքարում:

Անուշ Սեդրակյանը պատասխանելով այն հարցին, թե ինչ են բերելու “Ազատ դեմոկրատները” քաղաքականության մեջ, նշեց, թե իրենք իբրեւ նոր ուժ Հայաստանին ճշմարտություն են բերելու:

Վարդան Այվազյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ի համար բոլոր ուժերը հավասար մրցակից են եւ բոլորի նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեն եւ նույնն էլ պահանջում են: Այվազյանը խոստացավ հանդիպել Անուշ Սեդրակյանի հետ ընտրություններից հետո նույն ակումբում` խոսելու ազատ ու արդար ընտրություններից: “Մեր առաջնային խնդիրը ՀՀ հզորացումն է եւ քաղաքացու արժանավայել ապրելաձեւի ապահովումը”,-հավելեց նա:

Անուշ Սեդրակյանը նշեց թե ”իշխանական մոնոլիտը ճաք է տալիս”: Վարդան Այվազյանն անպատասխան չթողեց ընդդիմախոսի դիտարկումն ու հայտարարեց.”Ընդդիմության մասին խոսացեք, որ ընդդիմությունով չեք կարող միավորվել, կուշտը նստել ա սովածի դարդն ա լացում”:

“Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչը ընդդիմության միավորման հրաշալի օրինակ համարեց իրենց եւ “Ժառանգության” միասնական ցուցակը , իսկ մեծամասնականի մասով նշեց, թե “Ժառանգութան” ու ՀԱԿ-ի միջեւ կոնսենսուս է ձեւավորվում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ