Սուքիասյանի գործը կհասնի Եվրադատարան. փաստաբան
Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Երեւանի թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը` նրան պատգամավորության թեկնածու գրանցելու մասին բողոքարկելու է վարչական դատարան: Ըստ Սուքիասյանի փաստաբան Արա Զոհրաբյանի, 3 օրվա ընթացքում վարչական դատարան է ներկայացվելու հայցադիմումը:
“Եթե ներպետական դատական ատյաններում հաջողության չհասնենք, կդիմենք Մարդու Իրավունքների պաշտպանության եվրոպական դատարան”,-լրագրողներին ասաց Զոհրաբյանը` ավելացնելով, որ նմանատիպ գործերը դատարանը արագ ընթացակարգով է քննում, եւ նրա վճիռը մտնում է օրինական ուժի մեջ` հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում ձայների մեծամասնությամբ որոշվել էր մերժել մեծամասնական ընտրակարգով առաջադրված Խաչատուր Սուքիասյանի թեկնածությունը: Հանձնաժողովի անդամների կարծիքով Սուքիասյանի ներկայացրած փաստաթղթերը “թերի են կամ կեղծված”: