15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՀԱԿ-ի առաջնորդը հանդիպել է

Մարտի 28-ին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի գլխավոր տնօրեն Բյորն Լիրվալի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի նկատառումները առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ:

Հյուրերի խնդրանքով առաջին նախագահն անդրադարձել է նաեւ Հայաստանի առջեւ ծառացած տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական, արտաքին քաղաքական մարտահրավերներին, մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը:

Henaran.am-ին տեղեկացնում են ՀԱԿ կենտրոնաան գրասենյակից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ