20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քանդել Թեղուտը, Հրազդանն ու Ջերմուկը, նշանակում է կործանել երկիրը. բնապահպան

Թեղուտի հարցում դեռ հաղթանակի ու նվաճման հարց չկա: Ճիշտ է, նախագիծը բավական փոխվել է, բավական զիջումների են գնացել` ծառատնկումներ, համապատասխան տեխնոլոգիաներ եւ այլն, բայց ամեն դեպքում, սկզբունքորեն այդտեղ անտառային տարածում չպետք է լիներ բաց հանք: Այդ մասին այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘Հանուն կայուն զարգացման’ բնապահպանական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը` պատասխանելով այն հարցին` արդյոք քաղաքացիական նախաձեռնությունների պայքարը Թեղուտի համար  կարելի է համարել լուծված:

Կարինե Դանիելյանի խոսքով` հարցը դեռ դրևական լուծում չի ստացել: Թեղուտում բաց հանք չպետք է  լինի: Փակ հանքի պարագայում էլ այնքան ‘’բայց’’-եր կան , քանի որ առաջանում է  անտառի ու գետերի  վտանգված լինելու հարցը :

‘Էքստենսիվ ճանապարհով հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դադարեցվի, հնարավոր չի այլեւս’,- համոզմունք հայտնեց Կարինե Դանիելյանը:

Նա հավելեց նաեւ, որ Հայաստանում կան  15 հսկայական պոչամբարներ, որոնք կարող են տեխնոգեն հանքավայր հանդիսանալ , եւ այդ ուղղությամբ բոլորը պետք է մտածեն: ‘Այլեւս գնալ դեպի անտառներ, գնալ Հրազդան, Ջերմուկ ու քանդել, դա նշանակում է ուղղակի կործանել երկիրը’,- եզրափակեց  բնապահպանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ