23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Արթուր Աբրահամը հաղթեց լեհ մրցակցին

Գերմանիայի Քիլ քաղաքի “Sparkassen-Arena”-ում ավարտվեց Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ 32-ամյա Արթուր Աբրահամի ու 33-ամյա լեհ Պյոտր Վիլշեւսկու մենամարտը։ Մեր հայրենակիցը  միավորների առավելությամբ (118 միավոր) հաղթեց լեհ մրցակցին (109 միավոր)` վերանվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

“Վիլշեւսկին ուժեղ մրցակից էր, դիմադրող, համառ, սակայն ես էլ պակաս մարտական չէի։ Շնորհակալ եմ հանդիսատեսից` քաջալերանքի համար։ Հաջորդ քայլս հայտնի է` դառնալ աշխարհի չեմպիոն”,- մենամարտի ավարտին ասել է Արթուր Աբրահամը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի “Բադեն-Արենա” համալիրում Աբրահամն արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ֆարիասին  մենամարտի  5–րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց` նվաճելով WBO վարկածով միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ