24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեծ Հայքի ամենահայտնի վանքերի մասին գիրք է հրատարակվել

Հայկական ճարտարարպետությունն ուսումնասիրող հիմնադրամի հանգուցյալ նախագահի՝ ճարտարապետության դոկոտոր Արմեն Հախնազարյանի “Արտազի երեք վանքերը” աշխատությունում  ներկայացված է  ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցուցակում ներառված Իրանի տարածքում գտնվող Մեծ Հայքի ամենահայտնի երեք վանքերը։ Ինչպես  ասաց “Հենարան” ակումբի հյուրը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, հեղինակը այդ նյութերը հավաքել է 1969թ-ից ի վեր:

Մասնավորապես, հետազոտվել են Մեծ Հայքի Մակու գավառի երեք ամենահայտնի վանքերը՝ Թադեոս Առաքյալի վանքը, Ծործորի սուրբ Աստվածածին եկեղեցին ու Արաքսի ափին, Նախիջեւանի դեմ- դիմաց գտնվող Մաղարդա կամ Ստեփանոս Նախավկայի վանքը։

Իրանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները գտնվում են պետության հոգածության ներքո, ի տարբերություն հարեւան մյուս երկրների: Մոտ 400 հայկական եկղեցի կա այսօր Իրանի տարածքում եւ, ըստ Ս. Կարապետյանի, չնայած պահպանությանը, մարդիկ տառապում են “գանձախուզությամբ”:

Հուշարաձանագետը հիշեցրեց  Նորավանքի պատմությունը, երբ պիտի ընդգրկվեր ՅՈՒՆԵՍԿՕ- ի ցանկում, բայց չընդգրկվեց, քանի որ շրջակայքում սննդի օբյեկտ կա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ