Փրկարարներն առանց տեխնիկայի են եղել. Հայացք
Երեկ երեկոյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սելիմի լեռնանցքում: Մարտունի-Եղեգնաձոր ճանապարհին` Քարվանսարա կոչվող տեղամասում, բքի մեջ են մնացել երկու բեռնատար եւ մեկ մարդատար ավտոմեքենա:
Ինչպես ուշ երեկոյան”Հայացք”-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի “Գեղամա” հեռուստաընկերությունից, մարդատար ավտոմեքենայում գտնվող ընտանիքը ուղեւորվում էր Վարդենիկ գյուղ` հուղարկավորության, իսկ բեռնատարի վարորդները ճանապարհվելիս են եղել Մեղրիից:
Բքի մեջ մնացած ավտոմեքենաներին փորձել են օգնության հասնել փրկարարները, սակայն նրանք իրենց հետ տեխնիկա չեն ունեցել: “Լուր է տրվել Գեղարքունիքի մարզի` ճանպարահահատվածից քիչ հեռու գտնվող Գեղհովիտ գյուղի գյուղապետ Վարդան Պողոսյանին: Վերջինս համապատասխան տեխնիկա է բերել, բացել է ճանապարհն ու մարդկանց տեղափոխել գյուղ, սակայն ավտոմեքենաները տեղափոխել չի հաջողվել:
Երեկոյան ժամը 21:00-ի դրությամբ ավտոմեքենաները դեռ բքի մեջ էին”,-գրում է “Հայացք”-ը: