20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Զրուցակիցները հանդիպման սկզբում շնորհավորել են միմյանց ՀՀ եւ ՌԴ միջեւ 20 տարի առաջ հենց այս օրը դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 20-ամյակի կապակցությամբ: Հանրապետության նախագահը եւ ՌԴ արտգործնախարարը երկուստեք ընդգծել են, որ ՀՀ եւ ՌԴ միջեւ քաղաքական երկխոսությունը, բոլոր ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում  դինամիկ զարգացող համագործակցությունը վկայում է բարեկամ երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ առկա ռազմավարական գործընկերության եւ ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջեւ պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով:

Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաեւ ս.թ. օգոստոսին լրացող Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով եւ նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացմանն ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ