20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռուբեն Հակոբյանը քաղաքական ուժերին առաջարկում է վերահսկել բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելը

“Այսօր մեզ համար ավելի կարեւոր խնդիր, քան ազատ, արդար  ընտրություններ անցկացնելը, չկա”,- Քաղաքագետների միությունում կազմակերպված քննարկմանն այսօր ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը:  Նրա խոսքով, Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, բացառությամբ մեկի, անցել են խախտումներով:

“Այսօր ժողովրդի շրջանում թերահավատություն է ստեղծվել, ուղղակի մարդիկ չեն հավատում , որ ազատ արդար ընտրություններ կլինեն”,-հայտարարեց Օսկանյանը: Նա նշեց, թե ընտրողների ցուցակները հասարակության մեջ կասկածներ են առաջացրել: Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ այսօր “օրինական իշխանության” ձեւավորումն առաջնահերթ խնդիր է:

“ԲՀԿ-ն պատրաստ է համատեղ աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հասարակության մտքում որեւէ կասկած չթողնեք, որ ընտրությունները չեն արտահայտել հասարակության կամքը”,-հայտարարեց Վարդան Օսկանյանը: Նա դրական արձագանքեց ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով միասնական շտաբի ստեղծման մասին հռչակագրի նախագծին:

“Ժառանգության”  վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւս գաղափարը դրական գնահատեց ու նշեց, որ ժողովուրդը հոգնել է, նրա համբերությունը սպառվել է եւ ժողովուրդն ուզում է իսկապես ազատ ու անկախ ընտրություն տեսնի : “Վտանգը այն է, որ եւ նրանք, ովքեր պետք է իսկապես պայքարեն ազատ արդար ընտրության համա,ր եւ նրանք, որոնք ամեն ինչ անելու են, որ այդ ընտրությունները չկայանան, կասեն` համաձայն ենք”,-նշեց Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանն առաջարկեց ստեղծել հանձանժողով, որը վերահսկողության տակ կպահի բարեգործությունների եւ այլ միջոցների անվան տակ ընտրողների “քվեն գողանալու” դեպքերը: “Եթե մենք ստեղծում ենք մի կառույց, որը այս ամենը չի վերահսկելու, անիմաստ է դառնում: Էսօր արդեն մենք ունենք տվյալներ, որ բացարձակ մարդկանց կաշառում են”:

“Ժառանգության” ներկայացուցիչն առաջարկեց նաեւ, որ հռչակագիրը ստորագրեն բոլոր կուսակցությունների ղեկավարները: “Մենք կարող ենք այստեղ բան պայմանավորվել, բայց սա կարող է ոչ մի նշնակություն չունենալ, եթե կուսակցության ղեկավարները շահագրգռված չեն, որ երկրում լինեն ազատ ընտրություններ”,-նշեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ