27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ կանանց խնդիրները սեքսում

Ի՞նչ հիմնական խնդիրներով են հայ կանայք դիմում սեքսապաթոլոգին: Henaran.am-ի հարցին պատասխանել է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը: Նրա խոսքով` ամենաշատը դիմում են օրգազմի հետ կապված խնդիրներով:

Մասնագետի համոզմամբ` դա  զույգային խնդիր է, այսինքn` ամուսինն էլ պետք է ընդգրկվի բուժման պրոցեսի մեջ: Երկրորդ տեղում է սեռական ցանկության խնդիրները, այսինքն, երբ չեն ունենում սեռական ցանկություն, եւ երրորդը վագինիզմի հետ կապված խնդիրները, այսինքն` վախ սեռական հարաբերություններից, որի արդյունքում անհնար է լինում սեռական ակտը:

Վրեժ Շահրամանյանի խոսքով` մասնագետներին դիմում են նաեւ ամուսնական կոնֆլիկտների, սեքսուալ նեւրոզների եւ սեռավարակների հետ կապված խնդիրներով:

‘Հայ ընտանիքները մի խնդիր ունեն, որը շատ տարածված բնույթ է կրում: Եթե անկողնում խնդիր են ունենում, ամուսինները չեն զրուցում միմյանց հետ դրա մասին, որպես կանոն կինը լռում է, որի արդյունքում խնդիրը ավելի է բարդանում’,- նշեց բժիշկը:

Նա ընդգծեց, որ գոյություն ունի ‘մարմնի լեզու’ հասկացություն, եւ  եթե կնոջ մոտ այդ մարմնի լեզուն չի խոսում, խնդիրը , որն ունի հոգեբանական ու սեռաբանական հիմք, ավելի է բարդանում, հետեւաբար կանայք առաջինը պետք է այդ խնդրի մասին տեղյակ պահեն իրենց ամուսիններին, եւ հետո միասին գնան մասնագետի մոտ:

Ըստ սեքսոպաթոլոգի, հայ իրականության մեջ դեռեւս իշխող է այն  երեւույթը, երբ  սեքսում կնոջը ոչ հավասար տեղ են հատկացնում, սակայն վերջին ժամանակներում տեղեկացվածության մակարդակն աճել է, եւ թե կանայք, թե տղամարդիկ հաճախ են դիմում մասնագետներին` իրենց սեռական կյանքն ավելի ներդաշնակ դարձնելու նպատակով:

Վերջում սեքսապաթոլոգը համոզմունք հայտնեց, որ ընտանիքի պատասխանատուն կինն է եւ տղամարդը հավասարապես, եւ նրանց  միությունը չպետք է ստիպողաբար կամ առանց սիրո հիմքի վրա կազմվի:

‘Ոչ թե համոզելով, պարտադրելով, փոխշահավետ տարբերակներ գտնելով, այլ համակրելով, վստահելով ու սիրելով, հակառակ դեպքում այդ ընտանիքը կենսունակ չի լինի’,- եզրափակեց Վրեժ Շահրամանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ