26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արարատ Զուրաբյանն ինքն է որոշում, թե որ պահին որտեղ լինի

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի ծրագրի շնորհանդեսին ներկա չի գտնվել Արարատ Զուրաբյանը, որն ի դեպ, կուսակցությունների միասնական համամասնական ցուցակում ընդգրկված չէ:

Որոշ տեղեկությունների համաձայն, հենց այս հանգամանքն էլ  “նեղացրել” է Արարատ Զուրաբյանին, եւ չի բացառվում, որ վերջինս մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո լքի “Ազատ դեմոկրատները”:

Ինչո՞ ւ էր այսօր բացակա Արարատ Զուրաբյանը: Henaran.am-ի թղթակցին մեծ դժվարությամբ հաջողվել է այս հարցի շուրջ որոշ մեկնաբանություններ ստանալ “Ազատ դեմոկրատներ”-ի վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից:

“Արարատ Զուրաբյանը իմ  լավագույն, անփոխարինելի ընկերն է: Ես խորհուրդ եմ տվել եւ հիմա էլ տալիս եմ` ոչ մեկը չփորձի մտնել իմ եւ Արարատ Զուրաբյանի արանքը: Ինչ վերաբերվում է հարցին, թե ինչու այսօր Արարատ Զուրաբյանն այստեղ չէ, Արարատ Զուրաբյանի հետ մենք հաճախակի խորհրդակցում ենք, այդ թվում նաեւ քարոզարշավի  հետ կապված: Արարատ Զուրաբյանը ինքնաբավ քաղաքական գործիչ եղել է, կա եւ կլինի, եւ ինքն է որոշում, թե որ պահին որտեղ պետք է լինի եւ ինչ չափով կարող է օգտակար լինել”,- Henaran.am-ին ասել է Խաչատուր Քոքոբելյանը:

Մեր մյուս հարցին, թե իրականությանը համապատասխանում են արդյոք այն լուրերը, թե պարոն Զուրաբյանը հնարավոր է լքի “Ազատ դեմոկրատներ”-ը, Խաչատուր Քոքոբելյանը պատասխանել է.”Թող անհոգ լինեն  բոլոր նրանք, ովքեր սին հույսեր են փայփայում”:

Նկատենք, որ այսօր “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատներ”-ի քարոզարշավի մեկնարկի միջոցառմանը ներկա չէր նաեւ մեկ այլ ազատ դեմոկրատ` կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը, որը նույնպես ընդրկված չէ նախընտրական ցուցակում: Ի դեպ, մինչ երկու կուսակցությունների միասնական ցուցակի հրապարակումը, վերջինս բավականին ակտիվ էր եւ հրապարակային միջոցառումներում ներկայացնում էր “Ազատ դեմոկրատներ”-ի տեսակետները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ