26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

“Լեւոնի դագաղի մեխն արդեն խփվել ա …’

 ‘’Անցնում էի, տեսա խոսում են, մոտեցա, տեսնեմ` էտ ի՞նչ են ասում’’,- Մասիսում ՀԱԿ նախընտրական հանդիպման ժամանակ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  75-ամյա նախկինում` Մասիսի շրջանի գլխավոր գյուղտեխնիկ Լյուդվիգ Բախշյանը:

Նրա խոսքով` հենց ՀԱԿ-ի անդամներն են առաջին հանցագործները.

’’ Ժողովրդին հենց էս խուլիգաններն են սենց ահավոր սոսկալի վիճակի հասցրել, ես վախենալու բան չունեմ, կարող եմ իրենց ճակատին էլ ասել: Սրանց առաջնորդը չէ՞ր, որ էն ժամանակ ասում էր.’’Կոմունիստների դագաղի մեխն արդեն խփվել ա’’:

Հիմա էլ ես եմ ասում, որ Լեւոնի դագաղի մեխն արդեն խփվել ա: Ով ինչ փրթել ա, նա էլ խրթում ա’’,- բարկացած իր  կարծիքն էր արտահայտում նա:

Լյուդվիգ Բախշյանի խոսքով`մեր երկրում  համակարգը  պիտի փոխվի.’’Չինական սիստեմն ա մեզ փրկելու, ոչ թե` մեկին տան ֆաբրիկաներ ու գործարաններ ու բարգավաճ կոչեն, այլ բոլորը պետք է օգտվեն` յուրաքանչյուրը իրա ունակությունների չափով’’,- ասում է նա` հավելելով, որ քանի դեռ մեր երկրում կան շատ հարուստներ, իշխանությունները շատ բան  չեն կարողանա  փոխել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ