25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հմայակի ասուլիսից հետո ‘Հայհիդրոնախագիծ’ ինստիտուտի տնօրենը հոսպիտալացվել է

‘’Հայհիդրոնախագիծ’’ ինստիտուտի տնօրեն Մեսրոպ Խաչատրյանը քիչ առաջ տեղափոխվել է Երևանի քաղաքային շտապօգնության թիվ երկու հիվանդանոց : Henaran.am-ի հավաստի տեղեկություններով ` նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է այսօր հրավիրված ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանի մամուլի ասուլիսից հետո: Նախնական տեղեկություններով` հիպերտոնիկ կրիզի/լարվածության/ արդյունքում նրա մոտ առաջացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտ:

Հիշեցնենք, որ այսօր ՀԳՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը  լրագրողներին ասել էր, որ կառավարության որոշմամբ` “Հայհիդրոնախագիծ” ինստիտուտի տարածքն օտարվել է “կասկածելի անձնավորության”:

Թե ինչու է վատացել ինստիտուտի տնօրենի առողջական վիճակը, դեռ մնում է պարզել այն ժամանակ, երբ կբարելավի նրա առողջական վիճակը:

Քիչ առաջ պարզեցինք, որ Երեւանի քաղաքային շտապօգնության թիվ 2 հիվանդանոցից Մեսրոպ Խաչատրյանին տեղափոխել են Սբ.Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ նա անցնում է կոմպյուտերային տոմոգրաֆիա:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ