04 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

“Նոր ալիք-2012”-ին Հայաստանը կներկայացնի Սուրեն Առուստամյանը /վիդեո/

“Նոր Ալիք-2012”-ի մոսկովյան  նախընտրական փուլի արդյունքում որոշվել է, որ այս տարի մեր երկիրը հեղինակավոր մրցույթում կներկայացնի երաժիշտ, կիթառահար Սուրեն Առուստամյանը:

Սուրեն Առուստամյանը հանրությանը հայտնի դարձավ “Հայ սուպերսթար-4” նախագծից, սակայն մինչ նախագիծը Սուրենը մի քանի տարի շարունակ հանդես էր գալիս ակումբային ելույթներով: Այժմ էլ մեծ հաջողությամբ շարունակում է ակումբային ելույթները իր`  “Suren Arustamyan Blues Band” խմբով:

Բացի  համաշխարհային հիթերից, Սուրենը վերջերս սկսել է կատարել նաեւ իր երգերը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում ընթացող նախընտրական փուլին Հայաստանից մասնակցում էին Սուրեն Առուստամյանը, Լուսինե Աղաբեկյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ Մերի Մնջոյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ