28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Ֆուրոր. Մադրիդի “Ռեալ”-ը լքեց Չեմպիոնների լիգան /վիդեո/

Երեկ ուշ երեկոյան ավարտվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումների երկրորդ խաղային օրը` Մադրիդի “Ռեալ”-ը սեփական հարկի տակ ընդունել էր Մյունխենի “Բավարիա”-ին: Հանդիպումն առանց անակնկալի չանցավ:

Գրանցվեց երկրորդ ֆուրորը, այն բանից հետո, երբ նախօրեին Բարսելոնա-Չելսի հանդիպմանը պայքարից դուրս մնաց բուքմեյքերական գրասենյակների ֆավորիտը` “Բարսան” :

Առաջին 14 րոպեներին արքայական ակումբն արդեն լուծեց 2 գնդակ խփելու իր խնդիրը` դիմակայության հաշիվը դարձնելով 2:2: 27-րդ րոպեին մյունխենցիներին հաջողվեց պատասխան գնդակն ուղարկել մադրիդցիների դարպասը:

Հաշվի փոփոխություն տեղի չունեցավ մինչեւ խաղի ավարտը, եւ թիմերն իրենց պայքարը շարունակեցին լրացուցիչ ժամանակում: Մնացած 30 րոպեները կրկին ոչինչ չփոխեցին: Ելքը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար` 3:3, եւ մյունխենցիները եզրափակչում են:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ