19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Մարտիրոսյանը ԲՀԿ-ՀԱԿ “ֆլիրտին” հաջողություն մաղթեց

՛՛ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը հաջողություն եմ մաղթում: Նրանց միջեւ ակնհայտ համագործակցությունը բոլորն են տեսնում, դրա մասին անգամ իրենք են բարձրաձայնում, այնպես որ չեմ կարծում, որ ես նոր դա պետք է բացահայտեմ՛՛: Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` գնահատական տալով կոալիցիոն ԲՀԿ-ի եւ ռադիկալ ընդդիմադիր ՀԱԿ-ի միջեւ “ֆլիրտին”:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ ԲՀԿ-ն պաշտոնապես մնում է, որպես իշխանություն եւ կոալիցիայի մաս, քանի որ կա կոալիցիոն հուշագիր, որը գործելու է մինչեւ 2013թ-ը, ոչ թե 2012թ-ը:

՛՛Եվ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մինչ այսօր ասում է, որ ինքը գործելու է այդ կոալիցիոն հուշագրի շրջանակներում, կրելու է դրա պատասխանատվությունը, այդ քաղաքական ուժը չի վերցրել իր ստորագրությունը այդ կոալիցիոն հուշագրից, իսկ 2013թ պաշտպանելու են գործող նախագահին՛՛,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ