19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հորդորում են ձեռնպահ մնալ ոստիկանությանը միջկուսակցական խաղերի մեջ ներքաշելու փորձերից

Որոշ զանգվածային լրատվության միջոցներում հետևողականորեն և անստորագիր լուրեր են տարածվում, թե ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը քարոզչական աշխատանք է կատարում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար:

Մենք համբերատար հերքել ենք այդ լուրերը և նորից կրկնում ենք. տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Իսկ նրանց, ովքեր սեփական շահերից ելնելով` փորձում են ոստիկանությանը ներգրավել նախընտրական այս կարգի գործընթացների մեջ, հորդորում ենք ձեռնպահ մնալ ոստիկանությանը միջկուսակցական խաղերի մեջ ներքաշելու փորձերից: Henaran.am-ին փոխանցում են ՀՀ ոստիկանությունից:

Հիշեցնենք, Արթիկի բնակիչները բաց նակակով դիմել են ՀՀ ոստիկանապետին` խնդրելով ծառայողական քննություն սկսել Արթիկի ոստիկանապետի գործունեության շուրջ, ով, ըստ նամակագիրների` հետեւողականորեն զբաղվում է այստեղ մեծամասնական պատգամավորի թեկնածու եղբոր համար:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ