23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Առաջնորդը Բիշարյանի հետ ծանր խոսակցություն է ունեցել. Երկիր

Չնայած Gallup-ը ՕԵԿ-ին 6 տոկոս հաղթանակի բերկրանք է շնորհել, բայց ՕԵԿ-ում լավ են հասկանում, որ այդքան ձայն իրենք չունեն: “Երկիր” օրաթերթի տեղեկություններով, օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ծանր խոսակցություն է ունեցել կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ:

Առաջնորդը գուժել է Բիշարյանին. ավագ եղբայրը հրաժարվում է կրտսեր եղբորը պաշտպանելու պարտականություններից, ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը միայնակ է մնալու, ինչն էլ նշանակում է, որ անցնելու շանս չունեն:

ՕԵԿ-ից թերթին հասած լուրերի համաձայն` Բաղդասարյանը շտապել է Բիշարյանին հանգստացնել` ասելով, որ խորհրդարան չանցնելը դեռ չի նշանակում, թե իրենք կմնան առանց պաշտոնի:

Բիշարյանը, սակայն, կտրուկ հրաժարվել է Բաղդասարյանի առաջարկից եւ պաշտոնից: Նա կտրականապես հայտարարել է, որ ինքը պայքարելու է մինչեւ վերջ եւ այդքան շուտ չի պատրաստվում հանձնվել ու տարիների աշխատանքը ջուրը գցել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ