21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

361 ՀԿ` ՀՀԿ-ին

Հայաստանի Հանրապետական կուսակցությանը աջակցելու և առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին  հայտարարությամբ են հանդես եկել 361 հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար համագործակցել են ՀՀԿ-ի հետ:

Վերջիններս ներկայացնում են հաշմանդամների, կրթամշակութային, սպորտի, սոցիալական, ազգային փոքրամասնությունների, գյուղատնտեսական, ռազմահայրենասիրական, փախստականների  և այլ ոլորտների բազմահազար շահառուների հետաքրքրություններն ու նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները:

ՀՀԿ-ին իրենց վստահությունը հայտնելու նպատակով հրավիրված համաժողովում՝ գրանցված հասարակական կազմակերպությունները նախ ներկայացրել են իրենց գործունեության նպատակները, անցած ուղին ու ծրագրերը, որոնցում վերհանված խնդիրների լուծումը տեսնում են ինչպես ՀՀԿ-ի 20-ամյա գործունեությունում, այնպես էլ նախընտրական ծրագրում:

ՀՀԿ-ին աջակցություն հայտնող և տարբեր ոլորտներում խնդիրների լուծումներ առաջադրող հասարակական կազմակերպությունների ղեկավարները ընդգծել են ներկայացված ոլորտներում վերջին տարիների աստիճանական ակնհայտ աճը և շեշտել, որ շարունակական զարգացման համար գնահատում են Հանրապետականների գործունեության կայունությունն ու հաստատուն ընթացքը:

ՀՀԿ փոխնախագահ, կենտրոնական ընտրական շտաբի պետ   Հ. Աբրահամյանն իր խոսքում կարևորելով հասարակական կազմակերպությունների առաքելությունը, նշել է , որ ՀՀԿ-ն հաջորդ խորհրդարանում ունենալով մեծամասնություն կշարունակի իր ակտիվ համագործակցությունը հասարակական սեկտորի հետ և իր գործունեության ծրագրերում անպայման կներառի այն հիմնախնդիրները, որոնք բարձրացվել են համաժողովի կողմից:

Համաժողովի մասնակից 361 հասարակական կազմակերպությունները կոչ են արել ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական և հասարակական ուժերին՝ միավորել ջանքերը երկրում արդար և ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացման գործում: Միաժամանկ հայտարարության մեջ կոչ է արվել նաև Հանրապետական կուսակցությանը առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներին` բարձրացնելով  հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման համար:

Տեղեկացնում են ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ