27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրազդանի քաղաքապետը աշխատավարձ չի տալիս. Ժողովուրդ

Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն է զանգահարել մի կին, որը վրդովված տեղեկացրել է, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը հրաժարվում է իրենց աշխատավարձ տալ: Թերթի զրուցակիցն ասել է, որ իրենց թերթում կարդացել է, որ ընտրական գործընթացների հետ կապված ցանկացած խախտումների մասին կարող են ահազանգել, եւ գաղտնիությունը կապահովվի, դրա համար էլ հայտնում է. “Ես մանկապարտեզում եմ աշխատում, իմ աշխատավարձը չեն տալիս: Ասում է, թե ժամանակը չէ:

Մենք լսել ենք, որ սա պահում են, որպեսզի օգտագործեն ընտրությունների համար: Մի հատ պարզեք, թե ինչն է պատճառը, որ 30 միլիոն դոտացիան, որն ապրիլի 25-ից նստած ա քաղաքապետարանի հաշվին աշխատավարձի համար, ինչի ոչ մի համակարգի աշխատավարձ չեն տալիս: Ասեմ, որ ինքն էլ ԲՀԿ-ի թեկնածուին ա սատարում, էդ նպատակով ուզում են էդ գումարները օգտագործել”:
“Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հրազդանի քաղաքապետից, որն ասաց, թե` դիմեք մամլո խոսնակին: Ավելի ուշ Հրազդանի քաղաքապետարանի աշխատակազմից “Ժողովուրդ”-ին տեղեկացրին, թե “մարդիկ կարող են իրենց աշխատավարձը ստանալ սահմանված ժամկետում, սահմանված կարգով որեւէ բան չի կապվում ընտրական գործընթացների հետ”: Թե որն է սահմանված ժամկետը Հրազդանի քաղաքապետարանի համար, չմանրամասնեց: Մենք կհետեւենք գործընթացին”,- գրում է  թերթը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ