28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրակաշառքային ցուցահանդես` գլխավոր “հերոսով”

“Արտ Լաբորատորիա” արվեստագետների խումբը հրավիրում է հերթական քաղաքական ցուցահանդես-ակցիային, որ կկայանա մայիսի 2-ին :
Ցուցահանդեսը, որն իրականացնում է 2012 թվականին կայանալիք ԱԺ ընտրությունների նախօրեին, նվիրված է Հայաստանում լայն տարածում գտած ընտրակաշառքին, որի խորհրդանիշն է 5000 դրամանոցը` բանաստեղծ Հ. Թումանյանի պատկերով:
Աշխարհի կապիտալիստական բաժանման մեջ երրորդ … աշխարհը, որի մի մասն է Հայաստանը, կառավարվում է կոռուպցիայի միջոցով, դա է զանգվածներին հնազանդ պահելու միակ եղանակը: Կոռուպցիան անբարոյականության յուրահատուկ, սոցիալականացված ձևն է: Սոցիալականացված անբարոյականությունը իրեն արտահայտում է երեք եղանակով. Ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ հավատի, իմ եկեղեցու համար է: Երկրորդ. Ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ ազգի համար է: Երրորդ, ամենագործուն անբարոյականությունը. Ինձ կարելի է անբարոյական արարք գործել, որովհետև այն իմ ընտանիքի համար է:
Սրանք են գիտակցության կոռումպացվածության երեք հիմնական ձևերը: Մեր իշխանությունները կոռումպացված են, որովհետև նրանց գիտակցությունը ազգայնական է, կլերիկալ (կղերական) և մաֆիոզական՝ ընտանեկան: Այդպիսի գիտակցությունը ճանաչում է միայն հետադիմական արվեստ, որովհետև կոռումպացված գիտակցությունը չի կարող ընկալել ժամանակակից արվեստ: Հետադիմական արվետը անազնիվ գիտակցության արդյունք է՝ բոլորն էլ ծախված են, պարզապես ոմանք առիթ, կամ հնարավորություն ունեցել են, իսկ մյուսները՝ ոչ:
Անազնիվ գիտակցությունը այդպիսին է, որովհետև չգիտե ինչ է ազնվությունը: Կոռումպացված հասարակությունը կործանվում է, որովհետև ապրում է անազնիվ գիտակցությամբ: Եթե չի կործանվում, ապա այն այնպես է այլասեռվում, որ ավելի լավ է՝ կործանվի: Արվեստը քաղաքականությունը չի դիտարկում, ոչ կուսակցական, ոչ գաղափարախոսական տեսանկյունից: Այն ներկայացնում է անսպասելին, տարօրինակը, այն Ուրիշի հայացք է:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ