10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման մասին որոշումը Տարոն Մարգարյանը կկայացնի վաղը

Անդրադառնալով Մաշտոցի այգուց տաղավարների ապամոնտաժման հարցին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է. “Այսօր Հանրապետության նախագահի հետ միասին այցելել ենք Մաշտոցի պուրակ, տեղում քննարկել կրպակների ապամոնտաժման և այգու բարեկարգման հետ կապված հարցերը:

Հանրապետության նախագահի առաջարկությամբ վաղը` աշխատանքային օրվա ընթացքում, որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժման վերաբերյալ: Սեղմ ժամկետներում կապամոնտաժենք կրպակները և կշարունակենք բարեկարգման աշխատանքները”:

 Ի պատասխան սոցիալական ցանցերում քննարկվող այն հարցի, թե հնարավոր է արդյո՞ք, որ այդ տաղավարները կրկին վերատեղադրվեն Աբովյան փողոցում, Տարոն Մարգարյանն անհեթեթ է համարել այդ խոսակցությունները.”Մենք արդեն Աբովյան փողոցի կրպակները ապամոնտաժել ենք և այդ տարածքները հանձնել ենք բնակչությանը”,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակ էր այցելել ՀՀ նախագահ սերժ սարգսյանը եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանին հանձնարարել` ապամոնտաժել տաղավարները:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ