Գեներալիտետի հետ Խաչատուրովը նշել է 60-ամյակը. Ժողովուրդ
Նախօրեին Երեւանում մեծ շուքով նշվել է ԶՈՒ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ծննդյան 60-ամյակը: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` խնջույքը, որին մասնակցել ողջ գեներալիտետը, տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկում: Իսկ երեկ էլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Խաչատուրովին ծննդյան օրվա կապակցությամբ պարգեւատրել է “Մեսրոպ Մաշտոց”» շքանշանով: Փաստորեն, հայրենի գեներալիտետը մեծ խրախճանք է իրականացնում մայրաքաղաքում, ՀՀ պաշտպանության նախարարը մեկնել է երկրից, իսկ ՀՀ սահմանի վրա պարբերաբար տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ցանկացած նորմալ երկրում զինվորական վերնախավը մտահոգված կլիներ այս իրավիճակով մինչդեռ Հայաստանում մարդիկ “ժանտախտի օրոք խրախճանք են իրականացնում”: