02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ծառուկյանի հեռուստաընկերությունը եթերազրկվել էր. Հրապարակ

Ըստ “Հրապարակ” օրաթերթի, երեկ երեկոյան, ժամը 21:10-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռուստատեսային ելույթից հետո, որում նա սուր քննադատության ենթարկեց Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը, 25 րոպեով անջատեցին “Կենտրոն” հեռուստատեսության ծրագրերի հեռարձակումը:

Հեռուստատեսությունից թերթին պատասխանեցին, որ մարզերում իրենց դիտում են, եւ որ խնդիրը զուտ տեխնիկական էր: Թեեւ հեռուստատեսության տնօրինությունն արագ շտկեց թերությունը, Երեւանում լուր տարածվեց, թե եթերազրկումը պատիժ էր Տեր-Պետրոսյանի ելույթը հեռարձակելու համար: Ի դեպ, նման անջատում “Կենտրոնի”եթերում եղել է նաեւ մայիսի 1-ին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ