06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմաստ չունի պնդել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ. “Ժառանգություն”

Այս քարոզարշավը շահեկանորեն տարբերվեց նախորդներից, քանի որ իշխանության կողմից շատ քիչ ենք տեսնում օրենքի խախտման դեպքեր”,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, եւ հավելեց, որ այս ընթացքում լուրջ ցնցումներ չեն եղել:

“Մայիսի 6-ից հետո մենք մեր գնահատականը կտանք, որը ոչ մեկի հետ պայմանավորված չէ”,-ընդգծեց Հակոբյանն ու անդրադարձավ միասնական շտաբի անդամների համաձայնությանը:  “Միասնական շտաբը քաղաքացիական ամուսնություն է ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, ինչպես ժամանակին ամուսնանում էին բնակարան ստանալու համար”:

Իսկ մյուս  կուսակցությունների համագործակցության մասով Հակոբյանը նշեց, որ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի համագործակցությունը նոր չէ:

Հակոբյանն անդրադառնալով այն հանգամանքին, որ նախագահները ստեղծել են կուսակցություններ ու ձգտում են հասնել իշխանության, նշեց, որ “Ժառանգությունը” խնդիր չի տեսնում դրանում, եւ ավելացրեց. “Իմաստ չունի պնդել, որ Քոչարյանը կապ չունի ԲՀԿ-ի հետ ու հեռու է քաղաքականությունից”,-շեշտեց Հակոբյանն եւ ԲՀԿ-ի ընդդիմադիր կեցվածք որդեգրելը համարեց ընդամենը PR քայլ:
http://youtu.be/mvb3DaSNluY

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ