24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանին տուգանել են “Եվրատեսիլի” մասնակցությունից հրաժարվելու համար

Եվրոպական հեռարձակողների միությունը տուգանել է Հայաստանին “Եվրատեսիլի” մասնակցությունից հրաժարվելու համար, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը:

Ըստ միության որոշման` Հայաստանը պարտավոր է վճարել մասնակցության համար վճարումը, ինչպես նաեւ այդ գումարի կեսը` իբրեւ տուգանք: Բացի դրանից, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունն ստիպված կլինի ցուցադրել “Եվրատեսիլն” ուղիղ եթերում: Միությունը նաեւ նշել է, որ հրաժարվելու դեպքում Հայաստանը կզրկվի 2013-ին “Եվրատեսիլին” մասնակցելու իրավունքից: Միության ներկայացուցիչները նշել են, որ տուգանքը սահմանվել է մրցույթի կանոնակարգի համաձայն` առանց հաշվի առնելու պատճառները, որոնց պատճառով Հայաստանը հրաժարվել է մասնակցել մրցույթին:

Հայաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել “Եվրատեսիլին” մարտի 7-ին: “Եվրատեսիլի” 57-րդ մրցույթը տեղի կունենա Բաքվում մայիսի 22-26-ը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ