20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ ԱԺ-ում էլ կհամագործակցեն

Այն լուրջ բացասական երեւույթները, որոնք միշտ ընտրությունների ժամանակ եղել են, նորից մեզ անհանգստացնում են: Այսօր ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբի նիստին այս մասին հայտարարել  է ՀՅԴ-ական  պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:

“Նախ, ընտրակաշառք երեւույթը շարունակում է ծաղկում ապրել եւ դրա  դեմ պայքարն այնքանով է բարդանում, որ ընտրակաշառք տվողն ու վերցնողը իրար հետ համագործակցում են”,-նշել է Ռուստամյանը:

ՀՅԴ-ականի խոսքով, այս քարոզարշավի ընթացքում եղան նաեւ բախումներ, հիմնականում մեծամասնականով առաջադրված պատգամավորների տեղամասերում: “Մարդկանց իրար դեմ են հանում. գյուղերում , մարզերում խայտառակ վիճակ է: Գերդաստաններ են իրար դեմ դուրս գալիս, բաժանումներ են տեղի ունենում, վերջում իրար հետ բաժանում են, ժողովուրդը մնում է”,-ասել է նա եւ հույս  հայտնել, որ ԱԺ-ում էլ միասնական շտաբը կհամագործակցի եւ հարյուր տոկոս մեծամասնականին անցումն իրականություն կդառնա :

“Շատ հարցեր մեզ արդեն միավորել է համակարգային փոփոխությունների անելու իմաստով”,-նկատել է Արմեն Ռուստամյանը եւ հավելել. ”Մենք ամբողջական համագործակցության մեջ ենք տեսնում երաշխիքը, որ կարող է մի բան փոխվել”:

Արդյոք ասվածը նշանակում է, որ ՀՅԴ, ՀԱԿ ԲՀԿ կոալիցիան հնարավոր կլինի ընտրություններից հետ: Հարցին Ռուստամյանը պատասխանել է,  որ ասվածը նախ եւ առաջ վերաբերում է ընտրական գործընթացի վերահսկման  շուրջ ձեւավորված համագործակցությանը:

“Ինչ վերաբերվում է քաղաքական համագործակցությանը ԱԺ-ում, ընտրությունների արդյունքները պետք է ցույց տան: Կոալիցիաներ ասածը պետք է ձեւավորվի բնական ճանապարհով, չի կարող լինել կոալիցիա, երբ առանձին քաղաքական ուժ ինքնուրույն ձեւավորում է  մեծամասնություն”,-ասել է Ռուստամյանը եւ հավելել, որ մեծամասնություն կազմող քաղաքական ուժն ինքը պետք է ստանձնի ողջ պատասխանատվությունը:

ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկար ՀՅԴ-ն չի տեսնում: Ռուստամյանը նշել է, որ Դաշնակցությունը ազգային, ժողովրդավարության եւ սոցիալական ուղղություններով ՀՀԿ-ի հետ համագործակցության եզրեր չունի եւ ՀՀԿ-ն, նրա խոսքով, չի կիսում  իրենց տեսակետները:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ