20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արտակարգ պատահար Հանրապետության հրապարակում. Սերժ Սարգսյանն այցելել է տուժածներին /լրացված/

Քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը:

Henaran.am-ի  թղթակցի հաղորդմամբ` պայթել են գազով լցված փուչիկները: Պայթյունի հետեւանքով կան տուժածներ` հիմնականում երիտասարդներ, որոնք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են:

Ըստ նախնական տեղեկությունների, տուժածների մեջ ծանր վիրավորներ չկան: Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ պատահարը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել գազայրիչի կայծից: Այս պահին տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրանք հոսպիտալացվել են` շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են “Նաիրի”, “Արմենիա” բժշկական կենտրոններ:

Մեր տեղեկություններով, շուտով տուժածների առնչությամբ պարզաբանումներ կտա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում իր ելույթն ավարտելուց հետո  “Նաիրի” բժշկական կենտրոն` տուժածներին տեսության է գնացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա անձամբ շփվել եւ զրուցել է տուժածների հետ:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրել է, որ 50-ից ավելի տուժած կա: Բոլորի վիճակը բավարար է եւ միջին ծանրության: Բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:

Մանրամասները` առաջիկայում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ