Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 15,08 տոկոսը
ԸՕ սահմանված պարտավորությամբ ԿԸՀ-ն պարտավորվում է ժամը 12:00-ից սկսած 3 ժամյա պարբերականությամբ ներկայացնել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ` ըստ մարզերի եւ մարզկենտրոնների: ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց թվային պատկերը 11:00-ի դրությամբ:
Քաղաք Երեւան- 119 220 ընտրող, կամ ընտրողների 14,65 տոկոսը
Արագածոտն- 19 995, կամ` 17,60 տոկոսը
Արարատ- 39 115 կամ` 18,41 տոկոսը
Արմավիր- 27 392 կամ` 12,31 տոկոսը
Գեղարքունիք- 28 297, կամ` 15,18 տոկոսը
Լոռի- 31 568, կամ` 13,36
Կոտայք- 36 856, կամ` 15,92
Շիրակ- 27 112, կամ` 11,86
Սյունիք- 24 637, կամ` 20,25
Վայոց ձոր- 7 420, կամ` 15,66
Տավուշ- 18 774, կամ` 17,32
Ընդամենը` քվեարկել է ընտրողների 15,08 տոկոսը