Քրեակատարողական ընտրատեղամասերում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն եւ դիտորդների պասիվություն
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում խոսեց քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպման մասին:
Նրա խոսքով`համաձայն ԸՕ` կալանավորված անձինք յոթ կալանավայրերում իրավունք ունեն մասնակցել միայն համամասնական ցուցակների ընտրությանը: Այսպես` Նուբարաշենում 816 կալանավորներից քվեարկել են 799-ը, ընդհանուր թվով քվեարկել են 1073 կալանավոր:
‘’Քրեակատարողական հիմնակրներում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն, եւ դիտորդների պասիվ ներկայություն: Որեւէ խախտում չի արձանագրվել’,- նշեց Ա.Օրբելյանը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու պատիժը կրող մարդիկ իրավունք չունեն քվեարկելու, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ դա գործող օրենսդրության եւ Սահմանադրության պահանջ է:
‘’Դա կարող էր քաղաքական շահարկման խնդիր դառնալ, այն իմաստով, որ քաղաքական ուժերը կարող էին խոստանալ ազատում, կամ պատժի մեղմացում, ահա ինչու պատիժը կրելու ընթացքում արգելված է քվեարկել’’,- եզրափակեց Արամ Օրբելյանը: