20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երկու վարչապետ` ՀԱԿ-ի խմբակցությունում. նրանց միջեւ “սեւ կատու” է անցել

Երեկ, Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ նկատելի էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների միջով “սեւ կատու” է անցել:

Նրանք հարթակում առանձին-առանձին էին կանգնած եւ առանձնապես չէին շփվում իրար հետ: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի առաջնորդի “դաբրոյով” խորհրդարան մտնող թեկնածուները համաձայն չէին, որ Հրանտ Բագրատյանը ղեկավարի խմբակցությունը: Հիշեցնենք, որ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ Հրանտ Բագրատյանը կլինի ՀԱԿ-ի խմբակցության ղեկավարը: Նախկին վարչապետը ՀԱԿ ցուցակի 8-րդ համարն է:

ՀԱԿ առաջնորդը իր այս քայլը բացատրել է, որ Բագրատյանը վարչապետ է աշխատել, հետո հասկանում է տնտեսությունից: “Նա կառավարության հարցերից էլ է հասկանում, կարող է լավ աշխատել, դրա համար եմ ուզում ինքը լինի”,-ՀԱԿ-ի շատբի նիստում հայտարարել է Լ. Տեր-Պետրոսյանը:

Այստեղ էլ տեղի են տվել “Հանրապետություն” կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի նյարդերը եւ նա հիշեցրել է բոլորին, որ ինքն էլ է վարչապետ աշխատել եւ լավ գիտի կառավարության տեղը: Որոշ աղբյուրներ չեն բացառում, որ Արամ Սարգսյանը շատ շուտով լքելու է ՀԱԿ-ը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ