13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հին ու նոր անուննե՞ր ապագա կառավարությունում

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, նոր կառավարությունը շարունակելու է ղեկավարել վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա արդեն ձեռնամուխ է եղել կառուցվածքային փոփոխություններին, եւ մտադիր է առաձնացնել մաքսային եւ հարկային կոմիտեները, ինչպես նաեւ տարածքային կառավարման նախարարի պաշտոնը փոխվարչապետի պաշտոնից: Նաեւ կստեղծվի ներքին գործերի համակարգ` ոստիկանության ներսում:

Իրենց պորտֆելները որոշ տեղեկությունների հմաձայն` պահելու են էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Կառավարությունում կլինեն նաեւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:

Հնարավոր է, որ նոր պաշտոն ստանա Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Henaran.am-ի տեղեկություններով` վերադասավորումներ եւ պորտֆելների բաշխումների փոփոխությունները չեն բացառվում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ