13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ կգնա Ազգային ժողով. ՀՀԿ-ում ինքնաբացարկվում են

 ՀՀԿ գրասենյակում այս պահին ընթանում է “ընդունման-հանձնման” գործընթաց. ինքնաբացարկ ներկայացրածների դիմումներն են պատրաստում ԿԸՀ ներկայացնելու համար:

Չնայած, որպես պրակտիկա, այդ դիմումները գրվում են մինչեւ ընտրությունները, դրվում կուսակցության ղեկավարի “սեյֆում”, այնուհանդերձ, դրանք թարմացման, նոտարի կողմից վավերացման անհրաժեշտություն կա:

ՀՀԿ համամասնական ցուցակի անցողիկ տեղերում գտնվող թեկնածուներից ինքնաբացարկի դիմում չեն գրել ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, 10-րդ հորիզոնականում գտնվող Գագիկ Բեգլարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը/16-րդ հորիզոնական/, 27-րդ հորիզոնականում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վարդան Այվազյանը,  եւ ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը:  Վերջինս Հովիկ Աբրահամյանի խորհրդականն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ