Արա Գեւորգյանը համագործակցելու է լեգենդար Յան Գիլանի հետ
Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը համագործակցելու է Deep Purple լեգենդար ռոք խմբի մենակատար Յան Գիլանի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտորը: Արա Գեւորգյանի խոսքով, նրա եւ Գիլանի ընկերությունը սկսվել է դեռ 1989 թ-ին, երբ նրանք Սպիտակի երկրաշարժից տուժածների համար մեծ նախագիծ էին կազմակերպել:
Գիլանը խնդրել է Գեւորգյանին, որպեսզի նա Holly water ստեղծագործությանը հայկական ուղղվածություն տա: Գեւորգյանն արել է այդ աշխատանքները, եւ հրաժարվել է գումարից, քանի որ նրանք բարեկամներ են:
Բացի այդ, վերջերս Play station 3 ընկերության հետ Գեւորգյանը պայմանագիր է կնքել, եւ ‘Մարտեր առանց կանոնների’ խաղում հնչում է նրա Արցախ ստեղծագործությունը: