Առողջ սնունդը պետք է վաստակել.փորձագետները՝ արագ սննդի մասին
Այսօր առողջ սննդի համաշխարհային օրն է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ արագ սննդի խնդիրների եւ առողջ սնվելու շուրջ խոսեցին էնդոկրինոլոգ Բամինա Բաղրամյանը եւ Սպառողների ասոցիացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Վերջինիս խոսքով՝ Անգլիայում օրենք կա ՝ ծնորղներից վերցնում են այն երեխաներին, որոնք չափազանց գիրանում են, այսինքն ծնողներն այդ կերպ պատժվում են՝ իրենց երեխաներին սխալ ձեւով սնելու համար: Ըստ Արմեն Պողոսյանի, պետք է գերադասել բանջարեղենը,միրգը եւ կաթնեղենը:
Ինչ վերաբերում է արագ սննդին, ապա Արմեն Պողոսյանի կարծիքով՝ արագ սնունդը չարիքներից մեկն է:
՛՛Եթե մարդ հազվադեպ օգտվի արագ սննդի կետերից, դա դեռ ոչնինչ, բայց եթե մարդը սիստեմատիկ է ուտում, դա չարիք է, առողջությանը՝ վնասակար: Արագ սննդի կետերում շատ հաճախ հիգիենայի պայմանները ապահոված չեն, հոսող ջուր չկա եւ այլն՛՛,- ասաց Արմեն Պողոսյանը:
Այն, որ գոյություն ունի ուղիղ կապ վճարունակ լինելու եւ առողջ սնվելու հետ, բանախոսները չժխտեցին, սակայն կա ոսկե միջինը, որը հնարավոր է պահպանել առողջ սնվելու պարագայում, քանի որ կաթնաշոռը, կարտոֆիլը կամ պոմիդորը, այդքան էլ թանկ չեն:
Ինչ վերաբերում է լցնովի պաղպաղակների վտանգի հետ, բանախոսը նշեց, որ դժգոհություններ պաղպաղակի համի որակի մասին վերջին ժամանակներում սպառողների ասոցիացիան չի ստացել, սակայն խնդիրներ կան պաղպաղակների հիգիենիկ վիճակի, փաթեթավորման եւ մակնշման ուղղությամբ:
Բամինե Բաղրամյանի համոզմամբ՝ Հայաստանում մատուցվող արագ սնունդը տարբերվում է Եվրոպայում մատուցվող սննդից, սակայն ցանկացած տիպի սնունդ նախ պետք է ընդունել հանգիստ վիճակում, նստած վիճակում, ոչ թե ոտքի վրա՝ կանգնած վիճակում:
՛՛Չի կարելի միարժամանակ աշխատել եւ սնունդ ընդունել, այդ ժամանակ նյարդային համակարգը հակասության մեջ է դրվում, այդ դեպքում մարդու մոտ գաստրիտը պատրստ է՛՛,- ասաց էնդոկրինոլոգը՝ հավելելով, որ բոլոր տեսակի քաղցր ուտելիքները ածխաջրեր են պարունակում, սակայն գերադասելի է դանդաղ ներծծվող ածխաջրերով ուտելիքները, ահա ինչու խորհուրդ չի տրվում ծարավը կամ քաղցը հագեցնել զովացուցիչ ըմպելիքներով ու պաղպաղակով, այլ ծարավի դեպքում խմել մաքուր ջուր, իսկ քաղցը հագեցնելու համար՝ խմորային ուտելիքներ:
՛՛Բնությունը մեզ առողջ է ստեղծել, մարդն է անում ամեն ինչ որ խախտի հավասարակշռությունը: Եթե չհետեւենք առողջ սնվելուն, ապագայում մեզ կարող է սպառնալ ճարպակալում՛՛,- եզրափակեց էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը:
Վերջում բանախոսները խորհուրդ տվեցին հիշել հայտնի իմաստության մասին, որ առողջ սնունդը նախ պետք է վաստակել: