25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Մարդը գնում է բժշկի, պարզվում է, որ դեղ չկա»

 «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը մայիսից ուսումնասիրություններ է սկսել պետպատվերի շրջանակներում տրամադրվող դեղամիջոցների ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ներկայացրեց այդ արդյունքները: Նա նշեց, որ ոլորտում երկու դրական գործընթաց կա: Առաջինն այն է, որ թեև կան բազմաթիվ խնդիրներ, սակայն պատասխանատուների կողմից պատրաստակամություն կա խնդրների վերացման ուղղությամբ հետևողականություն ցուցաբերել:

Դրական է նաև այն, որ կան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ընդունվելու պարագայում որոշ խնդիրները կլուծվեն: Բաբկեն Պիպոյանն առանձնացրեց նաև արձանագրված խնդիրները: Նրա խոսքով՝ իրազեկումը բավականին վատ մակարդակի վրա է, անհավասարության սկզբունք կա: Նա անդրադարձավ գնումների կազմակերպման գործընթացին և նկատեց, որ տեղական արտադրության նկատմամբ անվստահություն կա: Ըստ Պիպոյանի՝ հասարակությունում իրազեկվածության ցածր մակարդակ կա՝ արտոնությունների մասով: Բաբկեն Պիպիոյանն ասաց, թե պատահում է, որ մարդը գնում է բժշկի, պարզվում է, որ դեղ չկա, և մի մասը, որ հետևողական է  գտնվում, դիմում է թեժ գիծ և իր իրավունքների համար պայքարում է, նրա պահանջը բավարարվում է:

«Չի կարելի պաշտոնապես ասել, որ բոլորին անվճար կտանք, իսկ հետո հաշվի առնելով սոցիալ-տնտեսական վիճակը՝ պարզվի՝ պետությունը չի կարողանում փոխհատուցել, դրա փոխարենը պետք է պետությունը ազնիվ գտնվի և հստակ նորմեր սահմանվի, և չասի թե անսահանափակ անվճար կարող է տրամադրել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ