Դեռ խորհրդարան չմտած` ՀԱԿ-ում էլի կռիվ է
Չնայած Հայ ազգային կոնգրեսը չմասնակցեց 5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին, սակայն ՀԱԿ-ում նորից բուռն քննարկումներ են:
Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, ՀԱԿ-ը մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալի պաշտոնն է ունենալու: Բնականաբար, դա արվում է բանաձեւով եւ հայտնի չէ, թե ՀԱԿ-ին որ հանձնաժողովը բաժին կընկնի:
Սակայն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում լինելու է Գագիկ Ջհանգիրյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում` Հրանտ Բագրատյանը:
ՀԱԿ-ում նաեւ աչք ունեն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի տեղակալի պաշտոնին: Այստեղ Լյուդմիլա Սարգսյանի թեկնածությունն է քննարկվում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նման բաշխումը առաջացրել է Նիկոլ Փաշինյանի համակիրների զայրույթը:
Նրանք կարծում են, որ Փաշինյանին ուզում են ՀԱԿ-ում չեզոքացնել: Նույնիսկ բարձարաձայն արտահայտվել են, թե ով է Արամ Մանուկյանը, որ դառնա խմբակցության քարտուղար: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով Փաշինյանը հանգիստ է նայում այս ամենին եւ չի ուզում կրքեր բորբոքել: